Կանոններ

Muzon.am ինտերնետային կայքը (այսուհետև` Կայք) «ՒԴԵ-ԺԵՆՒ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետև` Ընկերություն) նախագիծն է և հանդիսանում է Ընկերության սեփականությունը:

Կայքում տեղ գտած բոլոր ստեղծագործությունների և ժամանակի ընթացքում բոլոր ավելացվող և թարմացվող ստեղծագործությունների համար Ընկերությունն ունի լիցենզիա. «ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Հրապարակված երաժշտական ստեղծագործությունները հանրությանը հաղորդելու (On-line) վերաբերյալ», որը ստացել է օրենքով սահմանված կարգով, հիմք ընդունելով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ  ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» :


Օգտագործողի պարտականությունները

 Օգտագործողը պարտավոր է Կայքում տեղ գտած բոլոր ստեղծագործությունները ներբեռնելիս`

  • պահպանել ՀՀ օրենսդրությունը և Կայքի կանոնադրությունը,
  • չօգտագործել ներբեռնման ավտոմատացված միջոցներ (ռոբոտներ, հատուկ ծրագրեր և այլն):

 

Հեղինակներին.

Հարգելի հեղինակներ, եթե ունեք հարցեր, առաջարկություններ կամ բողոքներ կապված կայքում տեղ գտած ստեղծագործությունների հետ, խնդրում ենք անհապաղ կապվել մեզ հետ "Կապ" բաժնում տեղ գտած կոնտակտային տվյալներով:

Հարգանքներով, Muzon.am