Պրոֆիլ - Արծրուն Խանգելդյան (ArtsY)

Artsrun, Khangeldyan, Արծրուն, Խանգելդյան, ArtsY, arcrun, xangeldyan, khangeldian, արցրուն, arts, xfactor, x, factor, իքս, ֆակտոր
Արծրուն Խանգելդյան (ArtsY)
Facebook

Արծրուն Խանգելդյան (ArtsY)

Արծրուն Խանգելդյանը (Artsy), հայ երգիչ-երգահան է՝ ծնված 1986թ. հոկտեմբերի 6-ին, Արտաշատում: Սկսել է իր կարիերան դեռ մանուկ հասակում՝ մասնակցելով տարատեսակ մշակութային միջոցառումների: 9 տարեկանից սկսել է հաճախել Արտաշատի երգչախմբերից մեկը, որտեղ երգել է հինգ տարի: Ավարտել է տեղի երաժշտական դպրոցը: Տիրապետում է երկու երաժշտական գործիքի՝ կլարնետ և դաշնամուր: Հետագայում մասնակցել է տարբեր հեռուստատեսային շոու-ծրագրերի, ինչպիսիք են «Հայ Սուպերսթարը», «Իքս Ֆակտորը» և «Հայաստանի Ձայնը»: Ամենամեծ հաջողությունը գրանցել է «Իքս ֆակտոր» նախագծի առաջին եթերաշրջանում 2011թ.՝ գրավելով 4-րդ հորիզոնականը: Վերջինս մեծ դեր է խաղացել երգչի հետագա կարիերայի զարգացման համար: «Հայաստանի ձայնը» նախագծում Արծրունը եղել է Շուշան Պետրոսյանի թիմում՝ լավագույն 6 մասնակիցների շարքում: 2006թ.-ից մինչ օրս հանդիսանում է Երևանի պետական համալսարանի Մշակույթի կենտրոնի մեներգիչ: Ունեցել է բազմաթիվ համերգներ Հայաստանի տարբեր քաղաքներում, Արցախում, Վրաստանում: 2012թ. ավարտել է ԵՊՀ-ը՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի աստիճան: Հանդես է գալիս երկու բենդերում: Ամուսնացած չէ:
Բոլոր երգերը
2
Երգի անվանում
Ալբոմ
Ռեյթինգ

Մաշված սրբ...

Ծառ (կորած...

Ալբոմներ
1