Press

Ուրախ լուր հայկական շոուբիզնեսի բոլոր սիրահարների համար

Բացվել է նոր կայք՝ MuzOn.am անունով, որը հայկական երգերի ներբեռնման առաջինօրինական և անվճար կայքն է:  Այստեղ ներառված են հայկական շոու-բիզնեսիներկայացուցիչների գրեթե բոլորստեղծագործությունների լիցենզիոնտարբերակները, որոնք հնարավոր է ներբեռնելմիանգամայն անվճար: Ի դեպ սա առաջին դեպքնէ, երբ երգիչը կայքում հայտնված իր երգի համարգումար է ստանում՝ ներբեռնողից չպահանջելովոչ մի լումա: Գաղտնիքը նրանում է, որներբեռնման ժամանակ կայքի այցելուն դիտում է10-15 վայրկյանանոց գովազդ, որպեսզի հնարավոր լինի գովազդատուից գանձված գումարիցփոխհատուցել երգիչներին: Երգիչների գերակշիռ մեծամասնությունը արդեն իսկ տվել է իրհամաձայնությունը, և կայքում տեղադրված բոլոր երգերն օրինական ճանապարհով են հայտնվելկայքում:

Սիմեոն ՎԱՅՍ

http://blognews.am/arm/news/14169/urakh-lur-haykakan-shoubiznesi-bolor-siraharneri-hamar.html 

Երկուշաբթի | 09.07.2012



 

Հայ երգիչների լիցենզիոն երգերը արդեն հասանելի են համացանցում 

Հեղինակային իրավունքների խախտման երևույթներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում իսկական պատուհաս են դարձել գրեթե բոլոր ստեղծագործող մարդկանց համար:

Գնալով ավելի է դժվարանում պաշտպանել սեփական ստեղծագործության իրավունքները, հատկապես, երբ խոսքը համացանցի մասին է: Սակայն չի կարելի նաև չնկատել, որ այդ հարցում մեզ մոտ ևս արվում են դրական քայլեր: Դրանցից մեկն, օրինակ, վերջերս հայկական վիրտուալ տիրույթում մեծ քննարկումների առիթ տվեց: Խոսքը MuzOn.am կայքի մասին է: «Իդե Ժենի» ընկերության կողմից ստեղծված հայկական երգերի ներբեռնման առաջին օրինական և անվճար կայքում ներառված են հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների գրեթե բոլոր ստեղծագործությունների լիցենզիոն տարբերակները, որոնք հնարավոր է ներբեռնել միանգամայն անվճար:

Սա առաջին դեպքն է, երբ երգիչը կայքում հայտնված իր երգի համար գումար է ստանում՝ ներբեռնողից չպահանջելով ոչ մի լումա:

«Իդե Ժենի» ընկերության տնօրեն Պարույր Հարությունյանը պարզաբանում է, որ  ներբեռնման ժամանակ կայքի այցելուն դիտում է 10-15 վայրկյանանոց գովազդ, որպեսզի հնարավոր լինի գովազդատուից գանձված գումարից փոխհատուցել երգիչներին»: Կայքի հիմնադիրը նշեց նաև, որ կայքը նոր համակարգի ստեղծման հարթակ է, որի առաջնային խնդիրը հայկական երգարվեստի ստեղծագործողների հեղինակային իրավունքները պաշտպանելն է:

Ի դեպ, երգիչների գերակշիռ մեծամասնությունը արդեն իսկ տվել է իր համաձայնությունը, և կայքում տեղադրված բոլոր երգերն օրինական ճանապարհով են հայտնվել կայքում: Կայքի համահիմնադիրներից Տիգրան Լալայանը նշում է, որ շուտով կայքում կտեղադրվեն երաժշտական բոլոր ժանրերի հայկական ստեղծագործություններ:

http://lurer.com/?p=30529 

Երկուշաբթի | 09.07.2012



 

Հեղինակային Իրավունքների պաշտպանության նոր գործիք 

Հեղինակային իրավունքների խախտման երևույթն այսօր իսկական պատուհաս է դարձել աշխարհի գրեթե բոլոր ստեղծագործող մարդկանց համար: Կիրառվում են տարբեր միջոցներ դրանք կանխելու համար, սակայն, աշխարհում ներկայիս տեխնոհամացանցային զարգացման փուլում դրանք հիմնականում ապարդյուն են: Թերևս գաղտնիք չէ, որ մեր արվեստագետները և առհասարակ ստեղծագործող անձինք` հեղինակները ևս կանգնած են նման լուրջ խնդրի առջև, բայց ինչպես երևում է, անկախ երևույթի վերաբերյալ տարբեր քննարկումների, խնդրին համապատասխան լուծում այդպես էլ չի տրվում: Բայց վերջերս, համացանցում լայնորեն սկսվեց քննարկվել մի նախաձեռնություն, որը պետք է առնվազն երգարվեստի ոլորտում սայլը տեղից շարժեր: Ամեն ինչ կարծես մի փոքր վերացական էր թվում մինչև, որ գաղափարը չառարկայնացավ և չտեղափոխվեց հեռուստատեսություն:

Խոսքն «Իդե Ժենի» ՍՊԸ-ի կողմից ստեղծված Muzon.am կայքի մասին է, որտեղ ներառված են հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների գրեթե բոլոր ստեղծագործությունների լիցենզիոն տարբերակները, որոնք հնարավոր է ներբեռնել միանգամայն անվճար: Գաղափարը որպես այդպիսին շատ հետաքրքիր է և ներբեռնողի համար ձեռնտու, բայց թե ինչպես է այստեղ վարձատրվում կոնկրետ կատարողը, հեղինակը կամ իրավատերը, մեզ համար մի քիչ անհասկանալի էր, և մենք փորձեցինք կապվել նախաձեռնող-կազմակերպիչների հետ: «Իդե Ժենի» ՍՊԸ-ի տնօրեն Պարույր Հարությունյանի հետ զրույցի ընթացքում ստացանք մեզ  հուզող հարցերի բոլոր պատասխանները:

Ընկերության տնօրենի հավաստմամբ, տվյալ կայքը հանդիսանում է նոր համակարգի ստեղծման համար մի հարթակ, որը միտված կլինի առաջին հերթին,  պաշտպանել մեր երգարվեստի ստեղծագործողների հեղինակային իրավունքները: Իրականում, նա շատ պարզ և հստակ ներկայացրեց, թե ինչպես է ձևավորվում տվյալ փոխշահավետ համագործակցությունը.  ներբեռնումները լինում են անվճար ներբեռնողների համար, բայց յուրաքանչյուր ներբեռնման համար երգարվեստի ստեղծագործողները ստանում են վարձավճար. ցանկացած ներբեռնումից առաջ այցելուն պետք է դիտի մի քանի վայրկյանանոց  գովազդ, որպեսզի հնարավոր լինի գովազդատուից գանձված գումարից փոխհատուցել  ստեղծագործության իրավատերերին: Ինչ վերաբերում է կատարողներին և իրավատերերին՝ ծրագրի վերաբերյալ իրենց տրամադրվածությանը, մեզ տեղեկացրին, որ նրանց գերակշռող մեծամասնությունն արդեն իսկ համագործակցում է ընկերության հետ:

http://noratert.am/news/id/43134.html 

Շաբաթ | 14.07.2012



 

Հեղինակային իրավունքների պաշտպանության նոր գործիք 

Հեղինակային իրավունքների խախտման երևույթն այսօր իսկական պատուհաս է դարձել աշխարհի գրեթե բոլոր ստեղծագործող մարդկանց համար: Կիրառվում են տարբեր միջոցներ դրանք կանխելու համար, սակայն, աշխարհում ներկայիս տեխնոհամացանցային զարգացման փուլում դրանք հիմնականում ապարդյուն են: Թերևս գաղտնիք չէ, որ մեր արվեստագետները և առհասարակ ստեղծագործող անձինք` հեղինակները ևս կանգնած են նման լուրջ խնդրի առջև, բայց ինչպես երևում է, անկախ երևույթի վերաբերյալ տարբեր քննարկումների, խնդրին համապատասխան լուծում այդպես էլ չի տրվում: Բայց վերջերս, համացանցում լայնորեն սկսվեց քննարկվել մի նախաձեռնություն, որը պետք է առնվազն երգարվեստի ոլորտում սայլը տեղից շարժեր: Ամեն ինչ կարծես մի փոքր վերացական էր թվում մինչև, որ գաղափարը չառարկայնացավ և չտեղափոխվեց հեռուստատեսություն:

Խոսքն «Իդե Ժենի» ՍՊԸ-ի կողմից ստեղծված Muzon.am կայքի մասին է, որտեղ ներառված են հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների գրեթե բոլոր ստեղծագործությունների լիցենզիոն տարբերակները, որոնք հնարավոր է ներբեռնել միանգամայն անվճար: Գաղափարը որպես այդպիսին շատ հետաքրքիր է և ներբեռնողի համար ձեռնտու, բայց թե ինչպես է այստեղ վարձատրվում կոնկրետ կատարողը, հեղինակը կամ իրավատերը, մեզ համար մի քիչ անհասկանալի էր, և մենք փորձեցինք կապվել նախաձեռնող-կազմակերպիչների հետ: «Իդե Ժենի» ՍՊԸ-ի տնօրեն Պարույր Հարությունյանի հետ զրույցի ընթացքում ստացանք մեզ հուզող հարցերի բոլոր պատասխանները:

Ընկերության տնօրենի հավաստմամբ, տվյալ կայքը հանդիսանում է նոր համակարգի ստեղծման համար մի հարթակ, որը միտված կլինի առաջին հերթին, պաշտպանել մեր երգարվեստի ստեղծագործողների հեղինակային իրավունքները: Իրականում, նա շատ պարզ և հստակ ներկայացրեց, թե ինչպես է ձևավորվում տվյալ փոխշահավետ համագործակցությունը. ներբեռնումները լինում են անվճար ներբեռնողների համար, բայց յուրաքանչյուր ներբեռնման համար երգարվեստի ստեղծագործողները ստանում են վարձավճար. ցանկացած ներբեռնումից առաջ այցելուն պետք է դիտի մի քանի վայրկյանանոց գովազդ, որպեսզի հնարավոր լինի գովազդատուից գանձված գումարից փոխհատուցել ստեղծագործության իրավատերերին: Ինչ վերաբերում է կատարողներին և իրավատերերին՝ ծրագրի վերաբերյալ իրենց տրամադրվածությանը, մեզ տեղեկացրին, որ նրանց գերակշռող մեծամասնությունն արդեն իսկ համագործակցում է ընկերության հետ:

Գևորգ ԹՈՍՈՒՆՅԱՆ

http://www.slaq.am/arm/news/66159/ 

Կիրակի | 15.07.2012



 

Հեղինակային իրավունքների պաշտպանության նոր գործիք

Հեղիային իրավունքների խախտման երևույթն այսօր իսկական պատուհաս է դարձել աշխարհի գրեթե բոլոր ստեղծագործող մարդկանց համար: Կիրառվում են տարբեր միջոցներ դրանք կանխելու համար, սակայն, աշխարհում ներկայիս տեխնոհամացանցային զարգացման փուլում դրանք հիմնականում ապարդյուն են: Թերևս գաղտնիք չէ, որ մեր արվեստագետները և առհասարակ ստեղծագործող անձինք` հեղինակները ևս կանգնած են նման լուրջ խնդրի առջև, բայց ինչպես երևում է, անկախ երևույթի վերաբերյալ տարբեր քննարկումների, խնդրին համապատասխան լուծում այդպես էլ չի տրվում:

Բայց վերջերս, համացանցում լայնորեն սկսվեց քննարկվել մի նախաձեռնություն, որը պետք է առնվազն երգարվեստի ոլորտում սայլը տեղից շարժեր: Ամեն ինչ կարծես մի փոքր վերացական էր թվում մինչև, որ գաղափարը չառարկայնացավ և չտեղափոխվեց հեռուստատեսություն: Խոսքն «Իդե Ժենի» ՍՊԸ-ի կողմից ստեղծված Muzon.am կայքի մասին է, որտեղ ներառված են հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների գրեթե բոլոր ստեղծագործությունների լիցենզիոն տարբերակները, որոնք հնարավոր է ներբեռնել միանգամայն անվճար:

Գաղափարը որպես այդպիսին շատ հետաքրքիր է և ներբեռնողի համար ձեռնտու, բայց թե ինչպես է այստեղ վարձատրվում կոնկրետ կատարողը, հեղինակը կամ իրավատերը, մեզ համար մի քիչ անհասկանալի էր, և մենք փորձեցինք կապվել նախաձեռնող-կազմակերպիչների հետ: «Իդե Ժենի» ՍՊԸ-ի տնօրեն Պարույր Հարությունյանի հետ զրույցի ընթացքում ստացանք մեզ հուզող հարցերի բոլոր պատասխանները: Ընկերության տնօրենի հավաստմամբ, տվյալ կայքը հանդիսանում է նոր համակարգի ստեղծման համար մի հարթակ, որը միտված կլինի առաջին հերթին, պաշտպանել մեր երգարվեստի ստեղծագործողների հեղինակային իրավունքները:

Նա շատ պարզ և հստակ ներկայացրեց, թե ինչպես է ձևավորվում տվյալ փոխշահավետ համագործակցությունը. ներբեռնումները լինում են անվճար ներբեռնողների համար, բայց յուրաքանչյուր ներբեռնման համար երգարվեստի ստեղծագործողները ստանում են վարձավճար. ցանկացած ներբեռնումից առաջ այցելուն պետք է դիտի մի քանի վայրկյանանոց գովազդ, որպեսզի հնարավոր լինի գովազդատուից գանձված գումարից փոխհատուցել ստեղծագործության իրավատերերին: Ինչ վերաբերում է կատարողներին և իրավատերերին՝ ծրագրի վերաբերյալ իրենց տրամադրվածությանը, մեզ տեղեկացրին, որ նրանց գերակշռող մեծամասնությունն արդեն իսկ համագործակցում է ընկերության հետ:

Գևորգ ԹՈՍՈՒՆՅԱՆ

http://www.aravot.am/2012/07/16/91033/ 

Երկուշաբթի | 16.07.2012



 

Հեղինակային իրավունքների պաշտպանության նոր գործիք

Հեղինակային իրավունքների խախտման երեւույթն այսօր իսկական պատուհաս է դարձել աշխարհի գրեթե բոլոր ստեղծագործող մարդկանց համար: Կիրառվում են տարբեր միջոցներ՝ դրանք կանխելու համար, սակայն աշխարհում ներկայիս տեխնոհամացանցային զարգացման փուլում դրանք հիմնականում ապարդյուն են:Թերեւս գաղտնիք չէ, որ մեր արվեստագետները եւ առհասարակ ստեղծագործող անձինք` հեղինակները եւս կանգնած են նման լուրջ խնդրի առջեւ, բայց, ինչպես երեւում է, անկախ երեւույթի վերաբերյալ տարբեր քննարկումներից, խնդրին այդպես էլ լուծում չի տրվում: Բայց վերջերս համացանցում սկսեց լայնորեն քննարկվել մի նախաձեռնություն, որը պետք է առնվազն երգարվեստի ոլորտում սայլը տեղից շարժեր: Ամեն ինչ կարծես մի փոքր վերացական էր թվում, մինչեւ որ գաղափարը չառարկայացավ եւ չտեղափոխվեց հեռուստատեսություն:

Խոսքն «Իդե Ժենի» ՍՊԸ-ի կողմից ստեղծված «Muzon.am» կայքի մասին է, որտեղ ներառված են հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների գրեթե բոլոր ստեղծագործությունների լիցենզիոն տարբերակները, որոնք հնարավոր է ներբեռնել միանգամայն անվճար: Գաղափարը, որպես այդպիսին, շատ հետաքրքիր է եւ ներբեռնողի համար ձեռնտու, բայց թե ինչպես է այստեղ վարձատրվում կոնկրետ կատարողը, հեղինակը կամ իրավատերը, մեզ համար մի քիչ անհասկանալի էր, եւ մենք կապվեցինք նախաձեռնող կազմակերպիչների հետ: «Իդե Ժենի» ՍՊԸ-ի տնօրեն Պարույր Հարությունյանի հետ զրույցի ընթացքում ստացանք մեզ հուզող հարցերի բոլոր պատասխանները:

Ընկերության տնօրենի հավաստմամբ՝ տվյալ կայքը նոր համակարգի ստեղծման համար մի հարթակ է, որը միտված կլինի առաջին հերթին պաշտպանել մեր երգարվեստի ստեղծագործողների հեղինակային իրավունքները: Ներբեռնումները լինում են անվճար ներբեռնողների համար, բայց յուրաքանչյուր ներբեռնման համար երգարվեստի ստեղծագործողներն ստանում են վարձավճար. ցանկացած ներբեռնումից առաջ այցելուն պետք է դիտի մի քանի վայրկյանանոց  գովազդ, որպեսզի հնարավոր լինի գովազդատուից գանձված գումարից փոխհատուցել  ստեղծագործության իրավատերերին: Ինչ վերաբերում է կատարողների եւ իրավատերերի՝ ծրագրի նկատմամբ տրամադրվածությանը, մեզ տեղեկացրին, որ նրանց գերակշռող մեծամասնությունն արդեն իսկ համագործակցում է ընկերության հետ:

Գևորգ ԹՈՍՈՒՆՅԱՆ

http://www.hraparak.am/2012/07/17/hexinakayin-iravunk/ 

Երեքշաբթի | 17.07.2012



 

Հեղինակային իրավունքների խախտման դեպքերը բավական մեծ թիվ են կազմում. մասնագետ 

Մտավոր սեփականության և հեղինակային իրավունքների խախտման դեպքերը բավական մեծ թիվ են կազմում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Հայ հեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանը:

«Ոլորտի օրենսդրությունը բավական ուժեղ է, սակայն օրենքի դրույթները չեն գործում: Պետական մարմինների կողմից բավական մեծ գործ է արվել, ԵՄ կողմից խոշոր ծրագիր է մշակվում, որի հիմնական նպատակը խախտված հեղինակային իրավունքների վերականգնումն է: Այս ծրագրի առաջին խնդիրը իրավապահ մարմինների դերի բարձրացումն է: 

Ծրագրի շրջանակներում նախատեսված են միջոցառումներ, որոնք բացահայտելու են բոլոր այն միջավայրերը, որտեղ խախտվում են հեղինակային իրավունքները: Կա խախտում` պետք է դրա դեմ միջոցներ ձեռնարկել: Միաժամանակ, իրավիճակը բավական շտկվել է: Վաղն ավելի լավ կլինի, քանի որ խախտումների զոհ դարձած անձինք ու ընկերությունները ակտիվորեն հետամուտ են լինում իրավունքների վերականգնմանը»,- ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոս` իրավաբան Ստեփան Խզրթյանն իր հերթին նկատեց, որ իրավական դաշտն այս առումով բավական զարգացած է, և մնում է միայն ձգտել չշրջանցելու օրենքը: 

Նրա խոսքով` հայ հեղինակներն իրենց հերթին խախտում են արտասահմանյան երգիչ-երգչուհիների հեղինակային իրավունքները՝ կրկնօրինակելով նրանց տեսահոլովակների, հագուստների ամենափոքր դետալներն անգամ:

Ռեփեր Հայկոն էլ նշեց, որ հեղինակային իրավունքների պաշտպանության ամենառացիոնալ ելքը երգչի՝ muzon.am կայքէջի գովազդատուներից գումար ստանալն է` այն դեպքում, երբ շարքային ներբեռնողը անվճար հիմունքներով երգ «քաշելիս» ոչ մի գումար էլ պարտավորված չէ վճարել: «Ուրախ եմ, որ հեղինակային իրավունքների պահպանման ոլորտում առաջընթաց է նկատվում»,- ասաց նա:

http://www.1in.am/arm/armenia_society_99535.html 

Չորեքշաբթի | 25.07.2012



 

Հեղինակային իրավունքի խախտումն ավելի թանկ է, քան բնակարանի գողությունը. Սուսաննա Ներսիսյան 

<Եթե չի  պատժվում  գողություն  անողը, ապա  դա  արդեն  իսկ  հիմք է հաջորդ  ու   շարունակական   գողության   համար>,- այսօր <Ելակետ> մամուլի ակումբում խոսելով հեղինակային և հարակից իրավունքների խախտումներից նշեց  <Հայ  հեղինակ>  հեղինակային  իրավունքների  պաշտպանության   հասարակական   կազմակերպության  տնօրեն Սուսաննա Ներսիսյանը: Բանախոսն անդրադառնալով խախտումներին ավելացրեց, որ  մտավոր  սեփականության  ոլորտում  խախտումները  բազմաթիվ   են, և  ոչ  միայն  հեղինակային, այլև  հարակից  իրավունքների  ոլորտում:  Խախտվում  են  հավասար և՛ երգիչների, և՛ հեղինակների, ստեղծագործողների   իրավունքները, նաև  խախտվում  են  եթեր  հեռարձակող   կազմակերպությունների   իրավունքները:

Ըստ իրավաբան Ստեփան   Խզրթյանի  մեր   իրավական  դաշտը  հատկապես  հեղինակային իրավունքների  մասով բավականին  կայացած է. <Սակայն  այսօր  արդեն  անհրաժեշտ է դաշտ   ստեղծել,  որպեսզի  այս   իրավունքները  հավուր   պատշաճի   իրականացվեն: Ի տարբերություն  մտավոր   սեփականության  այլ   իրավունքների  հեղինակային իրավունքներն ունեն գլոբալ պաշտպանության իրավունք, այսինքն  եթե  երգիչը  թողարկում է Ավստրալիայում  երգ, որի  հեղինակային  իրավուքները  խախտվում  են   Հայաստանում, ապա  նա  կարող է իր իրավունքները  պաշտպանել  Հայաստանի  դատարանում>, – ավելացրեց Ս. Խզրթյանը:

Խախտումներից խուսափելու համար ըստ Սուսաննա Ներսիսյանի անհրաժեշտ է բարձրացնել  դատարանների  դերը, և իհարկե,  ակտիվացնել   իրավատերերին. <Իրավունքները  խախտվում  են   բոլոր   ոլորտներում   հիմնականում   համացանցի   միջոցով, խախտվում  են  համերգների  ժամանակ, ամենուր, չեմ  կարող   նշել  մի  ոլորտ, որտեղ  չեն  խախտվում  իրավունքները: Սակայն կարող ենք նշել, որ վիճակը  բավական  փոխվել է, քանի  որ և՛ իրավաբաններն  են  դիմում, և՛ կատարողները, արդեն  դիմում  են  նաև կայքերի պատասխանատուները: Վերջերս մեզ է դիմել նորաբաց միակ կայքը, որը օրինական ճանապարհով գործելով նաև վճարում է երգիչներին, ում երգերն օգտագործում է>, – նշեց Ս. Ներսիսյանը, հավելելով, որ մտավոր  սեփականության իրավունքի խախտումն ավելի թանկ գողություն է, քան բնակարանի  գողությունը, չէ  որ  մարդու  ուղեղի  աշխատանքի  արդյունքը շատ ավելի  բարձր է գնահատվում:

http://yelaket.am/am/?p=7847 

Չորեքշաբթի | 25.07.2012



 

Հայկական երգերի ներբեռման առաջին օրինական եւ անվճար կայքից կօգտվեն եւ երգիչները, եւ այցելուները 

Նորագույն տեխնոլոգիաները մեծ արագությամբ զարգանում են ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Համացանցի դերը նույնպես մեծ դեր է խաղում մեր կյանքում: Սակայն դա իր լավ կողմերից բացի, ունի նաեւ

բացասականները: Այժմ մենք հնարավորություն ունենք անվճար ներբեռնելու այն երգը, որը ցանկանում ենք, չհասկանալով, որ խախտում ենք երգիչների հեղինակային իրավունքը: Դրա վերացման համար է, որ ստեղծվել է MuzOn.am կայքը: Կայքի հիմանդիրների խոսքով, իրենց նպատակն է` օրիանական ճանապարհով երգեր ներբեռնելու հնարավորության ընձեռումը, երգերի իրավատերերին հեղինակային իրավունքի խախտման պաշտպանումը եւ վերջիններիս ստեղծագործական սեփականության հարստահարումից եւ յուրացումից զերծ պահելը. «MuzOn.am-ը համախմբում է հայկական շոու-բիզնեսի գրեթե բոլոր կատարողների ստեղծագործությունները: Կայքի այցելուներին հնարավորություն է տրվում անվճար ներբեռնել նախընտրած երաժշտությունը մինչեւ` 20 վայրկյան գովազդային տեսանյութ դիտելուց հետո, այդ ձեւով վճարելով իրավատիրոջը յուրաքանչյուր ներբեռնված ստեղծագործության համար»:

Ըստ նրանց`արդյունքը կլինի հետեւյալը` կայքի այցելուն անվճար ներբեռնում է իր նախընտրած երգը, իսկ հեղինակը վարձատրվում է յուրաքանչյուր ներբեռման համար, շնորհիվ այցելուի կողմից դիտված գովազդային տեսանյութի:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

http://www.aravot.am/2012/07/25/94425/ 

Չորեքշաբթի | 25.07.2012



 

Հայաստանում չկա երգ գնելու կուլտուրա. ՀՏ Հայկո

Եվրամիության հետ համատեղ Հայաստանում մշակվում է «Թվինինգ» մտավոր իրավունքի մասին ծրագիրը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայ հեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանը:

Ըստ կազմակերպության տնօրենի` մեզ մոտ շատ են հատկապես երգիչների հեղինակային իրավունքների խախտումները. «Հեղինակային իրավունքի խախտումն, ավելի մեծ խախտում է քան գույքի գողությունը, քանի որ սա ուղեղի աշխատանքի գողություն է»:

Ներսիսյանի խոսքով` Եվրամիության մշակած ծրագիրը ներառում է նաև տարբեր քննարկումներ և միջոցառումներ. «Ծրագրի առաջնային խնդիրներից է բարձրացնել իրավապահ մարմինների դերը այս ոլորտում, ինչպես նաև նախատեսվում է վերլուծել, թե ո՞ր ոլորտում է հիմնականում խախտումները գրանցվում»:

Ասուլիսին ներկա մյուս բանախոս` իրավաբան Ստեփան Խզրթյանն, իր հերթին նշեց, որ այսօր մեր օրենսդիր դաշտը բավականին կայացած է. «Ստեղծվել է երաժշտական նոր կայք, որը չի խախտում հեղինակային իրավունքները և թույլ է տալիս օգտատերին անվճար ներբեռնել նախընտրած երգը»:

Իրավաբանի ներկայացմամբ` մինչ ներբեռնումը օգտատերը դիտում է 20 վայրկյանանոց գովազդային հոլովակը, իսկ երգի հեղինակները ունենում են եկամուտ գովազդատուից:

Երգիչ ՀՏ Հայկոն էլ հավանություն տալով կայքին նշեց, որ Հայաստանում չկա երգ գնելու կուլտուրա:

http://www.haynews.am/hy/1343214910#.UA_bXt2GDKA.facebook 

Չորեքշաբթի | 25.07.2012



 

Շոու-բիզնեսն ուզում են ՀԵՂԱՓՈԽԵ՞Լ

Ամսաթիվ: 26/10/2011

     Ինչպես փաստում են օգտատերերը՝ սոցիալական ցանցերում «փակագծերը փակ» նախաձեռնությունները գնալով ավելի արդյունավետ են դառնում:

Արդեն մի քանի օր Facebook-ի օգտատերերը տարածում են «սպասեք անակնկալի» խորագրով  էջը, որտեղ, սակայն, ոչ մի մանրամասն չի հաղորդվում այսպես կոչված «անակնկալի» մասին, բացի այն փաստից, որ այն պետք է տեղական շոու բիզնեսը հեղափոխելու փորձ անի:

Նախաձեռնողների ու հեղինակների խոսքով՝ իրենք շուտով պատրաստվում են բացել բոլոր խաղաթղթերը և մարդկանց կներկայացնել «մշակութային հեղափոխության» ողջ առեղծվածը:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: